Վիճաբանություն հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների հետ. 52-ամյա տղամարդը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով
Ապրիլի 2-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև:Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն:Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ, սակայն անվտանգության աշխատակիցը չի թույլատրել: Չենթարկվելով անվտանգության աշխատակցի պահանջին` լճաշենցին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալով հասարակության
նկատմամբ, խախտել է հասարակական կարգը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: