Ներկայացվել է «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության իրականացրած հետազոտությունը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիի, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովի,  Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի, պատվիրակության  անդամ Յենթե Մորկի հետ: «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին  ներկայացրել է Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ համակարգի ոլորտներում ընկերության    իրականացրած հետազոտության ցուցանիշների  վերաբերյալ կատարված վերլուծությունները  եւ  ուսումնասիրությունները, պատասխանել հնչած  հարցերին: Ներկայացնելով տնտեսական ոլորտում իրականացված վերլուծության արդյունքները՝ Ռիկարդո Ջիուչին մասնավորապես նշել է, որ Հայաստանում վերջին 5-6 տարվա ընթացքում ՀՆԱ-ն դոլարով արտահայտված կրկնապատկվել է: «Այստեղ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի բարձր է, քան, օրինակ, հարեւան Ադրբեջանում»,- նշել է բանախոսը: Անդրադարձ է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի  ստորագրման պարագայում մեր երկրի տնտեսության վրա փաստաթղթի դրական ազդեցությանը: Ըստ ներկայացված վերլուծության՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի նաեւ Թուրքիայի հետ ուղիղ առեւտրաշրջանառությո

ւն ունենալուն,  երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ավելացմանը, ծախսերի կրճատմանը: Շնորհակալություն հայտնելով իրականացված վերլուծության համար՝ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է խաղաղության պայմանագրի կնքումը՝ նշելով, որ ստորագրման պարագայում այն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում թե՛ խաղաղության ապահովման, թե՛ տնտեսական առումներով:



ԼՐԱՀՈՍ