ՔՈԳՎ ծառայողների տվյալը հաստատվեց. ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող «Մակարով»
Ապրիլի 2-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ:Նույն օրը՝ ժամը 23.45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեցին և ավտոմեքենա
յով հանդերձ տեղափոխվեցին Կենտրոնական բաժին:38-ամյա ավանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և ծալովի դանակ:Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:Կազմված փաստաթղթերը և ձերբակալված անձինք ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: