Անկանխիկ եղանակով թոշակառուներին տրամադրվող հետվճարի ժամկետները 1 տարով երկարացվել է banks.am

Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2025թ. դեկտեմբերի 31-ը։
Ծրագրի մեկնարկից սկսած՝ կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցում է ավելի բարձր ցուցանիշներ։
Ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։