Alif-ը $20 միլիոն է ներգրավել Ուզբեկստանում ընդլայնվելու համար banks.am

Կենտրոնական Ասիայում գործող Alif ֆինտեխ խումբը $20 միլիոն է ներգրավել ամերիկյան Accial Capital հիմնադրամից:
Alif-ը ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ է մատուցում իր Alif Mobi բջջային հավելվածի միջոցով, ներառյալ դրամական փոխանցումներ, բջջային եւ քարտային վճարումներ: Ընկերությունն առաջարկում է նաեւ POS ֆինանսավորում եւ կառավարում է Alif Shop հարթակը, որն ընդգրկում է ավելի քան 250 գործընկեր խանութներ։
Ընկերությունը ներկայում գործում է Ուզբեկստանում, Տաջիկստանում եւ Պակիստանում եւ պատրաստվում է մուտք գործել ԱՄԷ շուկա։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։