Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը ՀՀ-ում Iravaban.net

ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 75000 դրամ:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ չափը գործում է 2023-ի հունվարի 1-ից, այն 2024-ին փոփոխության չի ենթարկվել։
Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ է սահմանվել` 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 40-ժամյա աշխատանքային շաբաթ` 450 դրամ. 2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում` ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ` 750 դրամ, բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ` 500 դրամ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։