Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները

Ազգային ժողովը մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Արմեն Խաչատրյանը: Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ տարվա ընթացքում վարորդները 9 միավորի փոխարեն կունենան 13-ը: Հիմնական զեկուցող, համահեղինակ Արմեն Խաչատրյանի խոսքով առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկ է ներկայացրել պատգամավոր Զարուհի Բաթոյանը, որն ընդունվել է: Առաջարկը վերաբերել է հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելուն եւ լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտմանը: Հիմնական փոփոխությունները` այստեղ: 2025 թվականի հունվարի 1-ից հետո կատարված վարչական ծախս

երի որոշակի տոկոսը հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցնելուն առնչվող նախաձեռնությունը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջարկվող նորմը կկիրառվի հետադարձության սկզբունքով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի` «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է նաեւ փաստաբանական գործունեությունը շրջանառության հարկի համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:



ԼՐԱՀՈՍ

Այլ