Կեղծ օղի և կոնյակ Սյունիք բնակավայրում գործող սննդի օբյեկտում

Մարտի 20-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Սյունիք բնակավայրում գործող հանրային սննդի օբյեկտում պատրաստում են կեղծ օղի և կոնյակ ու վաճառում հաճախորդներին:Հետագա միջոցառումներն իրականացվեցին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ:Բացատրական աշխատանքի արդյունքում օբյեկտը շահագործող 40-ամյա տղամարդն ընդունեց, որ Երևանի առևտրի կենտրոններում գնած սպիրտանյութով և դրոշմանիշներով պատրաստել է տարբեր ապրանքանիշների կեղծ օղիներ և կոնյակներ, որոնք իրացրել է հաճախորդներին: Նա պատրաստակամություն

է հայտնել դեռ չիրացված կեղծ խմիչքն ու դրոշմանիշները ներկայացնել քննությանը: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ