PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար .banks.am

Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. եւ Դիննո ընկերությունը ներկայացնում են համատեղ հարթակը, որը վճարումների ստացման եւ կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաեւ ակնթարթային հաշվետվություն:«Մեր նպատակն էր ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա բիզնեսին ընդունել վճարումներ առավելագույնս հեշտ ու պարզ եղանակով։ PayLink-ի օգնությամբ մեր գործընկերներն այլեւս կարիք չունեն իրենց կայքերում ինտեգրելու վճարային համակարգեր, կատարելու ծրագրավորման կամ դիզայնի աշխ

ատանքներ։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով եւ արձագանքում ենք մեր հաճախորդների հարցերին ցանկացած պահի»,- ասել է PayLink-ի պրոդուկտի պատասխանատու Մարտուն Անանյանը։ Ամերիաբանկից հայտնել են, որ PayLink հարթակը տրամադրում է բիզնեսին անհրաժեշտ գործիքակազմ՝ վճարման հղում ստեղծելու եւ վճարումները կառավարելու համար։ Մասնավորապես, հարթակի միջոցով հնարավոր է ստեղծել վճարման հղում եւ այն տրամադրել հաճախորդին հաղորդակցման ցանկացած եղանակով, հաճախորդից ստանալ վճարում եւ նույն հարթակի օգնությամբ հետեւել  գործարքի ընթացքին։ Նշվում է, որ միջոցները մուտքագրվում են ընկերության հաշվին 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու վերահսկողությունը:PayLink-ով վճարումներ հնարավոր է ընդունել ինչպես բանկային քարտով, այնպես էլ MyAmeria Pay-ով, Idram, Telcell եւ Fast Shift դրամապանակներով։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ