Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ: Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր է գնահատել թե' երեւանյան գրասենյակի գործունեությունը մեր երկրում եւ թե' կառույցի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությունը: Կողմերը կարեւորել են կենսաբժշկության ոլորտում Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից Եվրոպայի խորհ
րդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը, ինչպես նաեւ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: