Դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի փորձաքննության դրամաշնորհի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Ընտրված կազմակերպությունը ներգրավված փորձագետների միջոցով պետք է իրականացնի դպրոցի տնօրենի զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության վերաբերյալ փորձաքննություն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված կարգի:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 27-ը՝ ժամը 15:00: Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:

00-ին։ Հայտարարությանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար Էլինա Մովսեսյանին, հեռ.՝ 010 599-617, էլ. փոստ՝ elina.movsisyan@escs.am: Մանրամասները՝ կից:



ԼՐԱՀՈՍ