Մեկ զոհ, երկու վիրավոր․ վթար Երևան-Մեղրի ճանապարհին
Մարտի 18-ին, կեսգիշերին մոտ, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ 53-12» բեռնատարը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան։«Շկոդայի» վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվ
ել են հիվանդանոց։Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: