Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը մինչև տարեվերջ կկազմի 240 միլիարդ դոլար. Մեդվեդև .Բիզնես 24

Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը մինչև 2024 թվականի վերջը կհասնի 240 միլիարդ դոլարի՝ չնայած Արևմուտքի բոլոր խարդավանքներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, «Единая Россия»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկեցինք տնտեսությունը, խոսեցինք այն մասին, որ չնայած հակառակությանը, որը մեր երկրները ստանում են այլ անբարյացակամ պետություններից, առաջին հերթին՝ անգլո-սաքսոնական աշխարհի երկրներից, ապրանքաշրջանառությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա։ Սա, ի դեպ, ուղիղ պատասխան է այն ինտրիգներին, որոնք ստեղծում են մեր համագործակցությունը արգելակող պետությունները։

Պատժամիջոցներ են սահմանվում, իսկ ապրանքաշրջանառությունն այս պահին տարեվերջին, ամենայն հավանականությամբ, կլինի 240 մլրդ դոլարի մակարդակում»,- ասել է Մեդվեդևը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ