Նոր Խարբերդում ապօրինի զենք է հայտնաբերվել

Մարտի 17-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկը բակում ապօրինի պահում է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն:Ստուգման նպատակով մեկնած ոստիկաններին սեփականատերը հայտնել է, որ տան վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության ներսում` փոսի մեջ, զենք կա:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննությամբ հայտնաբերվել է հիշյալ հրացանը:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քր

եական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն