Նելլի Քոչարյան. Առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ .banks.am

Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը: EBRD TFP, FCI եւ ICC Georgia-ի համատեղ տարածաշրջանային այս կարեւոր միջոցառումը համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ մասնավոր հատվածի համար առեւտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավման ուղիները քննարկելու նպատակով: Համաժողովին մասնակցել եւ «Current Barriers to Accessing Domestic and International Trade Finance» պանելային քննարկմանը Կոնվերս Բանկի փորձառությունն է ներկայացրել նաեւ բանկի ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:Նա ներկայացրել է Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ներկա վիճակը, առկա խոչընդոտները, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին: Նա ընդգծել է, որ «ներկայում, երբ արագ փոփոխվող աշխարհում ձեւավորվում են մատակարարման նոր շղթաներ, տեղական բիզնեսի համար հրամայական է դառնում գործընկերային նոր հարաբերությունների ստեղծումը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու ճկունությունը»:«Գլոբալ առեւտրի պայմանների փոփոխությունների ժամանակ ինչպես ողջ
աշխարհում, այնպես էլ Հայաստանում բիզնեսը պետք է մանրակրկիտ գնահատի առեւտրային ռիսկերը, դիվերսիֆիկացնի մատակարարման շղթաները՝ դիտարկելով նաեւ այլընտրանքային շուկաները: Այս համատեքստում մեծանում է բանկերի դերը, որոնք, դառնալով վստահելի գործընկեր, կարող են առաջարկել ռիսկերի մեղմման սմարթ լուծումներ»,- նշել է Նելլի Քոչարյանը: Բանկի Կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վարչության պետ Ժաննա Ավետիսյանը նույն միջոցառման շրջանակում մասնակցել է հարցազրույցի, որի նպատակն էր վեր հանել Հայաստանում ֆակտորինգի զարգացման հնարավորությունները եւ նախապայմանները: «Կոնվերս Բանկն առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմ՝ սկսած վարկերից, ֆակտորինգից ու ակրեդետիվներից մինչեւ ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկի կողմից ներկայում քայլեր են ձեռնարկվում լավագույն լուծումները եւ միջազգային փորձառությունը Հայաստանում ադապտացնելու, ֆակտորինգի ճանաչելիության բարձրացման եւ համապատասխանաբար պահանջարկի ավելացման ուղղությամբ»,- ասել է նա:Նշվում է, որ առեւտրի ֆինանսավորման խրախուսման տեսանկյունից բանկի ներկայացուցիչները մատնանշել են փոխգործակցության եւ թվայնացման կարեւորությունը, այդ թվում՝ թափանցիկությունը, ֆինանսավորման եւ ռիսկերի կառավարման ամուր մեխանիզմների ներդրումը, ինչը կարող է կարեւոր հիմնասյուն դառնալ Հայաստանում բիզնեսի հետագա զարգացման համար:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: