«Հայկական ավիաուղիները» ապրիլի 7-ից կդադարեցնի թռիչքները .banks.am

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է, որ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները՝ «պայմանավորված ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ: «Բոլոր այն ուղեւորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռք բերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։ Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիաուղիների» կայքից, ապա խնդրում ենք ձեր հայտն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը եւ թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։ Նոր օդանավերի ձեռքբերումը կարեւոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար։ Առաջիկայում «
Հայկական ավիաուղիները» կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ մեր ուղեւորների համար»,- ասվում է ավիաընկերության Ֆեյսբուքի էջում: