Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին մրցափուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Երևանում մրցել է Ղազախստանի ընտրանու հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել: Մեր ընտրանու կազմում երեք գոլ է խփել Նիկիտա Խրոմիխը, ևս մեկ գոլով աչքի է ընկել դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ դառնալով Հայաստանում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասնում է նման հաջողության: Եվրոպայի առաջնության եզ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնութ...

րափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը։ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն էին Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Հայաստանի ընտրանին Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր: ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները. նրանց միանալու են նաև եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնութ...



ԼՐԱՀՈՍ