Շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության աշխատանքներ 140 դպրոցում. հատկացվել է 903,6 մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ 140 հանրակրթական դպրոցների հատկացվել է 903,6 մլն դրամի կապիտալ դրամաշնորհ՝ շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով: Պետական ֆինանսավորումը հատկացվել է խնայողություններից գոյացած միջոցների հաշվին: Դպրոցներիի մի մասում կիրականացվեն շենքային պայմանների մասնա
կի բարելավման, մասնավորապես՝ ջեռուցման, կոյուղագծերի, հոսանքագծերի և այլ ենթակառուցվածքների արդիականացման, մարզադահլիճների, տանիքների նորոգման և այլ առաջնային հրատապության աշխատանքներ, մի մասն էլ մասնակի կապահովվի նոր գույքով, իսկ 4 դպրոցում կիրականացվի և՛ կապիտալ շինարարության, և՛ գույքով ապահովման ծրագիր։ Ընդունված որոշմամբ աջակցություն ստացող դպրոցներից 19-ը գտնվում են Երևանում, 19-ը՝ Արագածոտնում, 25-ը՝ Արարատում, 8-ը՝ Արմավիրում, 19-ը՝ Գեղարքունիքում, 7-ը՝ Լոռիում, 4-ը՝ Կոտայքում, 23-ը՝ Շիրակում, 9-ը՝ Սյունիքում, 6-ը՝ Վայոց ձորում և 1-ը՝ Տավուշում։ Ցանկերը կազմվել են՝ հիմք ընդունելով դպրոցների կարիքների գույքագրումն ու դրա արդյունքում ձևավորված պահանջարկը: