Visa-ն մեկնարկում է SecurePay արշավը՝ խթանելու ֆինանսական գրագիտությունը և թվային գործարքների անվտանգությունը .banks.am

Visa-ն՝ թվային վճարումների համաշխարհային առաջատարը, Հայաստանում մեկնարկում է SecurePay արշավը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը անվտանգ թվային վճարումների, խարդախության կանխարգելման և ֆինանսական գրագիտության վերաբերյալ։. «Մեր առաքելությունն է ոչ միայն սպառողներին օժտել անվտանգ և նորարարական վճարային լուծումներով, այլև նրանց տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ թվային վճարումների միջավայրում վստահությամբ կողմնորոշվելու հա

մար», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային կառավարիչ Դիանա Կիգուրաձեն: «SecurePay արշավի միջոցով մենք նպատակ ունենք տրամադրել արժեքավոր տեղեկություններ հայաստանցիների գնումների վարքագծի մասին՝ միաժամանակ ընդգծելով անվտանգության և ֆինանսական գրագիտության կարևորությունը թվայնացվող աշխարհում»։Visa-ն շարունակում է մնալ Հայաստանում անվտանգ վճարային տեխնոլոգիաների առաջատարը, եւ ընկերությունն օգտագործում է իր դիրքը՝ որպես ֆինանսական շուկայի առաջնորդ, թվային գործարքների նկատմամբ վստահություն ձևավորելու համար։ SecurePay հարցումը կօգնի պատկերացում կազմել երկրի վճարային միջավայրի մարտահրավերների և աճի կետերի մասին՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն տալով մշակել լուծումներ, որոնք կնպաստեն անկանխիկ վճարումների կիրառման ընդլայնմանը։Հարցմանը մասնակցությունը բաց է բոլորի համար և ամբողջությամբ անանուն է, քանի որ Visa-ն որևէ անձնական տվյալ չի հավաքագրում եւ չի մշակում։



ԼՐԱՀՈՍ