🎥 ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերեցին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ: Մարտի 1-ին, ժամը 18-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին և Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ չհայտնաբերվեց։Սակայն, դեպքի վայրի զննությամբ Մանանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ և 4-րդ հարկերի միջնամասում հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 28 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով:Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: