Համագործակցություն երիտասարդության ոլորտում՝ ԵՄ աջակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձևավորել «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ): Հանդիպումն անցկացվել է «Գործի՛ր. բացահայտի՛ր Երիտասարդական խորհուրդը» խորագրի ներքո, որի ընթացքում ներկայացվել են խորհրդի հայեցակարգը և նպատակները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստան-ԵՄ բազմակողմ համագործակցության համատաեքստում կարևորել է երիտասարդության ոլորտում համագործակցության խթանումը՝ ընդգծելով, որ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ «Երիտասարդական խորհուրդ» (ԵԽ) ձևավորելու նախաձեռնությունը համահունչ է երիտասարդության պետական քաղաքականությանը: «Օրերս Ազգային ժողովում ընդունվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որը հիմնաքարային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար: Նախատեսում ենք տարբեր ծրագրերի ընդլայնում, գործընկեր կառույցների հետ համագործակցային նոր աշխատանքներ, և Գյոթե կենտրոնի այս նախաձեռնությունը ևս կարևոր է այս համատեքստում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նրա ընդգծմամբ՝ պետության համար առաջնային է մարդկային կապիտալի զարգացումը, տարբեր ծրագրերում երիտասարդության մասնակցայնության բարձրացումը: Նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը խրախուսում է երիտասարդների կարողունակությունների բարելավումը՝ ակտիվ քաղաքացիություն ձևավորելու և նրանց ներուժը գործադրելու նպատակով: Շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարության՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը միտված է երիտասարդական ներուժի բացահայտմանը և զարգացմանը, Արթուր Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ԵՄ հա

Համագործակցություն երիտասարդության ոլորտում՝ ԵՄ աջակցությամբ

մագործակցությամբ իրականացվող «Երիտասարդական խորհուրդ» ձևավորելու ծրագիրը նույնպես կնպաստի երիտասարդական կենտրոնների գործունեության ակտիվացմանը: ««Երիտասարդական խորհրդի» ստեղծումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստանի երիտասարդական կապերի ամրապնդման ուղղությամբ: Երիտասարդների ակտիվ ներգրավվածության միջոցով «Երիտասարդական խորհուրդը» կօգնի հայ երիտասարդներին կերտել իրենց ապագան և նպաստել ավելի ներառական և բարգավաճ հասարակության ձևավորմանը»,- ողջույնի խոսքում ասել է Վասիլիս Մարագոսը: «Երիտասարդական խորհուրդ» ձևավորելու նախաձեռնությունը նպատակ ունի հարթակ ձևավորել հայ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների համար՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերում նրանց մասնակցությունը խթանելու և նոր հնարավորություններ ապահովելու առումով:

Համագործակցություն երիտասարդության ոլորտում՝ ԵՄ աջակցությամբ



ԼՐԱՀՈՍ