Ստուգման ընթացքում երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և կռփազենք

Տավուշի մարզի պարեկները մարտի 5-ին Իջևան քաղաքում ծառայություն իրականացնելիս Արցախյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և կռփազենք։Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փատաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է

անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ