Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում մարտի 5-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քարագլուխ գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք բերել և առանձնատանը պահում է որսորդական ակոսափող հրացան:Քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են 36-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է ապօրինի պահվող «Օլեն» տիպի երկփողանի ակոսափող հրացան և 4 պարկուճ։36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կ
ամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: