Նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանը մարզչական դասընթացների կմասնակցի .armsport.am

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, Հայաստանի գավաթի ու սուպերգավաթի հաղթող Ռաֆայել Ղազարյանը մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացների կմասնակցի: Այս մասին 34-ամյա նախկին ֆուտբոլիստը հայտնել է ArmSport.am-ի թղթակցի հետ զրույցում: «Դասընթացները կանցկացվեն հունվար-փետրվար ամիսներին: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ ֆուտբոլում, ու արդեն փորձել ֆուտբոլում հաջողությունների հասնել որպես մարզիչ: Ընդ որում, ցանկանում եմ սկսել մանկապատանեկան ֆուտբոլից ու աստիճանաբար կարիերա ստեղծել: Ավելի հեռահար նպատականերիցս մեկը ֆուտբոլի դպրոց ունենալն է»,- պատմում է Ռաֆայել Ղազարյանը:

Նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանը մարզչական դասընթացների կ...

Մարզչական դասընթացներն առհասարակ մեկնարկում են C կարգից, բայց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում 100-ից ավելի հանդիպում անցկացրած ֆուտբոլիստները կամ հավաքականում խաղացածները կարող են միանգամից B կարգի արտոնագրի դասընթացին մասնակցել: Անդրադառնալով ֆուտբոլային կարիերայի լավագույն հիշողություններին՝ ֆուտբոլիստն առանձնացնում է առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը, Եվրոպա լիգայում և Չեմպիոնների լիգայում ունեցած ելույթներն, ինչպես նաև Եվրոպա լիգայում մակեդոնական «Ռուդարին» խփած գոլը: Ռաֆայել Ղազարյանը ֆուտբոլիստի կարիերայի գերակշռող մասն անցկացրել է Երևանի «Միկայում», որի կազմում 2011 թվականին նվաճել է Հայաստանի գավաթը, 2012/13 մրցաշրջանում՝ Սուպերգավաթը, 2012/13 մրցաշրջանում ՝ նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալները: Հայաստանի չեմպիոնի կոչումը Ղազարյանը նվաճել է արդեն «Ալաշկերտի» կազմում՝ 2015/16 մրցաշրջանում: Երևանյան թիմի հետ 2018/19 մրցաշրջանում դարձել է նաև Հայաստանի սուպերգավաթակիր: «Գանձասարի» հետ Ղազարյանը դարձել է Հայաստանի գավաթակիր (2017/18), ինչպես նաև Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև մի շարք այլ ակումբներում, այդ թվում Երևանի «Լոկոմոտիվում», որտեղ եղել է թիմի ավագը:

Նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանը մարզչական դասընթացների կ...

Ռաֆայել Ղազարյանի հետ զրուցել ենք նաև հայկական ֆուտբոլում առկա իրավիճակից: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ