ՎԶԵԲ-ը և ԵՄ-ը խթանում են կապիտալի շուկաների զարգացումը Հայաստանում .Բիզնես 24

Մեկնարկել է Կապիտալի շուկաների աջակցության համատեղ ծրագիրը՝ «Galt & Taggart» և «Ամերիա» ընկերությունների համագործակցությամբ։   ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ընդլայնում են աջակցությունը հայաստանյան մասնավոր ընկերություններին։ Կապիտալի շուկաների աջակցության ծրագրի մեկնարկը Հայաստանում:

Մասնավոր հատվածի համար կապիտալի շուկաների ֆինանսական գործիքների հասանելիության խթանում։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ)՝  «Galt & Taggart» և «Ամերիա» ՓԲԸ-ն իրականացնող գործընկերների հետ համատեղ, մեկնարկում են Հայաստանում կապիտալի շուկաների աջակցության ծրագիրը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է աջակցել կապիտալի շուկայի գործիքներ, այս թվում՝ պարտատոմսեր և արժեթղթեր թողարկող հայաստանյան ընկերություններին՝ վերջիններիս կարիքներին համապատասխանեցված կարողությունների զարգացման և թողարկման հետ կապված ծախսերի դրամաշնորհային համաֆինանսավորման միջոցով։ Ծրագիրը հիմնված է լինելու Հայաստանի կայուն նորմատիվ-իրավական դաշտի և կապիտալի շուկաների ենթակառուցվածքի վրա, ինչը թույլ կտա էլ ավելի ընդլայնել տեղական ընկերությունների ֆինանսավորման աղբյուրները և կօգնի ներգրավել ֆինանսավորում տեղական և միջազգային ներդրողներից:

Սա, ի վերջո, կհանգեցնի տեղական մասնավոր հատվածի դիմակայունության և ճկունության բարձրացման՝ նպաստելով տնտեսական աճին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ