Քրեական ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ են հայտնաբերվել

Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Տիգրան Մեծի պողոտայում ապօրինի ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և Երևանի քաղաքի վարչություն են ներկայացրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 22-ամյա մի երիտասարդի։Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև նշված զենքի 5 փամփուշտներ:Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ
կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: