«Լիդիանը» $150 միլիոնի երաշխիք կստանա Ամուլսարի գործարկման համար .banks.am
«Լիդիան» ընկերությունը Ամուլսարի շահագործման համար ՀՀ կառավարությունից $150 միլիոնի երաշխիք կստանա։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:Հանքի շահագործման մ
եկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման կառավարության որոշումը, որով առաջարկվում է նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, այն է՝ ընկերությանը ՀՀ-ում գործող բանկային համակարգից մինչեւ 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել մինչեւ $150 միլիոնի չափով բյուջետային երաշխիք: Երաշխիքը տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու եւ երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկա
յական արժեքի 20%-ը: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։