ԱրարատԲանկը ներկայացրել է «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը banks.am

Դեկտեմբերի 4-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացել է ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ նկարահանված «Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական եռաշարքի երրորդ եւ եզրափակիչ մասի պրեմիերան: գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարեւորության մասին է։

«2020-ի պատերազմից հետո շատ ընկճված ու դեպրեսիվ վիճակում էինք, ինչը նորմալ է, բայց քանի որ պատմություն չգիտենք, հոգեբանությանը ծանոթ չենք, ինֆորմացիոն պատերազմը մեզ համար նորություն է, այդ ամենը բոլորիս վրա ավելի ուժեղ է ազդում, քան պիտի լիներ: Ամեն պատերազմից հետո կան նաեւ ոտքի կանգնելու շատ ելքեր, որոնք մենք չենք օգտագործում»,- ընդգծել է ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանը:ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը վստահ է՝ միշտ էլ հնարավոր է ոտքի կանգնել, սակայն դրան հասնելու համար պետք է յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա. «Ցանկացած մարդ պիտի գտնի այն գենետիկ հիմքը, որով կառաջնորդվի ու կորոշի, թե ոտքի կանգնելու ճանապարհին ինչ ազդակներ կարող է հաղորդել մյուսներին։

Բոլորս պետք է աշխատենք եւ համախմբվենք հասարակությունն առողջացնելու շուրջ»: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ