Առաջարկվող լրացումներով կբարելավվի տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակը վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով սահմանված կարգավորումների կիրառության առումով բացառություն նախատեսելն է: Սահմանափակումները չեն տարածվի նաեւ լիզինգատուների դեպքում: Պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 26-ի հերթական նիստում: Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նա

խագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հարցի վերաբերյալ կային առաջարկություններ եւ մտահոգություններ, որոնք քննարկվել են Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի գործընկերների հետ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող լրացումների ընդունման արդյունքում կբարելավվի տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն