Համայնքային ոստիկանների ու պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դանակահարության դեպքը բացահայտվեց
Փետրվարի 20-ին ժամը 23.17-ին ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշվա
ծ շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու հետ։Վիճաբանությունը շարունակվել է շքամուտքում, որտեղ 50-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 50-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին: