Ամունդի-Ակբա. Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածների ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա .banks.am

Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողության մեկնարկը՝ թիրախավորելով հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, գործող ռեժիմը եւ ռազմական ենթակառուցվածքները, վերափոխել է տարածաշրջանային ռիսկերի քարտեզը եւ անմիջապես արտացոլվել համաշխարհային տնտեսության ու ֆինանսական շուկաների վրա։  վերլուծության մեջ ներկայացրել են պատերազմի ազդեցությունները մակրոտնտեսական եւ ներդրումային միջավայրի վրա, ինչպես նաեւ այս պայմաններում ներդրումային շուկաների հեռանկարները եւ նոր հնարավորությունները»,- ասվում է Ամունդի-Ակբայի հաղորդագրությունում:Ամունդի ներդրումային ինստիտուտԱմունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու եւ Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական եւ ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական եւ շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա: Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասինԱմունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է եր

եք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․ փետրվարի 28-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են շուրջ 785.8 մլրդ դրամ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․38 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, եւ Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։ 



ԼՐԱՀՈՍ