Մարտի 5-ից սկսվում է կենսաթոշակառուների եւ նպաստառուների բաշխումը բանկերի միջեւ .banks.am
Կառավարության որոշմամբ սապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։Բանկերը հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած եւ բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։ Բանկից միությունից հիշեցնում են, որ անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները մարտի 5-ից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետեւյալ բանկերի․1. ԱԿԲԱ բանկ ԲԲԸ 2. Արարատբանկ ԲԲԸ3. Արցախբանկ ՓԲԸ4. Հայէկոնոմբանկ ԲԲԸՎերոնշյալ 4 բանկը մինչեւ ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների եւ/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։Նշվում է, որ մարտի 5-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության եւ բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։Մինչեւ մարտի 5-ը դիմում
ներկայացրած եւ բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետ
ք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։