Կարեւորվել է ՎԶԵԲ աջակցությունը մաքսային ենթակառուցվածքների արդիականացման գործում .banks.am

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային եւ ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը։ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը Էդուարդ Հակոբյանն ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարեւորագույն դերը։ «Քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավոր
ապես, Ագարակի անցակետի վերակառուցման եւ արդիականացման, ինչպես նաեւ Սիսիանում ու Երեւանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը, հիմնական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, ինչպես նաեւ նախանշվել են իրականացման հետագա ուղղությունները»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։