Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը
Փետրվարի 19-ին ժամը 23.41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածքով» Ավան-Առինջ թաղամասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել անհայտ անձ, որի մոտ գրանցվել է «սրտի կանգ»:ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունից մեկնած խումբը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն։ Ճշտվել է նաև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամ
բ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: