🎥 Մայրաքաղաքում ընդլայնվում են կանաչապատ տարածքները

Այսօր մայրաքաղաքում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, որոնց շրջանակում տնկվել է շուրջ 250 մշտադալար ծառ։  Նոր ծառերը կհարստացնեն Երևանի հանրային տարածքները՝ ստեղծելով ավելի բարենպաստ ու առողջարար մ

իջավայր քաղաքի բնակիչների համար։ Ծառատնկմանն անձամբ մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ կանաչապատումը քաղաքի զարգացման կարևոր ուղղություններից է։  Մշտադալար ծառերը ոչ միայն պահպանում են քաղաքի գեղեցկությունն ամբողջ տարվա ընթացքում, այլև նպաստում օդի որակի բարելավմանը և քաղաքի բնապահպանական հավասարակշռությանը։  Քաղաքապետարանը շարունակելու է կանաչապատման ծրագրերը՝ ընդլայնելով հանրային այգիները, պուրակները և ծառապատ գոտիները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ ու հարմարավե

տ։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն