Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել .banks.am

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համատեղ գործողությունների արդյունքում դադարեցրել է փողերի լվացման մեջ կասկածվող ցանցի գործողությունը։-ը՝ վկայակոչելով իսպանական ոստիկանության մամուլի հաղորդագրությանը։Դրանում ասվում է, որ «կալանավորվել է 14 մարդ, ովքեր ամսական մի քանի միլիոն եվրո ծավալի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական եւ կոլումբիական հանցավոր կազմակերպություններ
ին»։«Իսպանիայում խումբը բաշխված էր տարբեր քաղաքներում գտնվող գրասենյակների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում էր «գանձապահի» կողմից, որը զբաղվում էր ամենօրյա կանխիկ գումարների ստացմամբ եւ վճարումներով, որոնք երբեմն հասնում էին €300 հազարի», - նշել են ոստիկանությունում:Կալանավորվածների թվում են Ռուսաստանի, Ալբանիայի, Հայաստանի, Չինաստանի, Կոլումբիայի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի քաղաքացիներ։Հետաքննությունը սկսվել էր 2023թվականին։ Խմբավորման «հաճախորդները» Իսպանիայում գործող հանցավոր խմբերի անդամներն էին։ Խուզարկությունների ընթացքում իրավապահները առգրավել են ավելի քան €1 մլն կախիկ գումար։