Քանի՞ տուգանային միավոր է տրվում վարորդին և ինչպե՞ս են դրանք հանվում .Iravaban.net
Որպես կանոն շատ վարորդներ լսել են «տուգանային միավոր» հասկացության մասին, սակայն բոլորը չգիտեն՝ ի՞նչ է այն, ինչպե՞ս է կիրառվում և քանի՞ միավոր է տրվում վարորդին տարեկան։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 25.1-ին հոդվածը հստակ սահմանում է տուգանային միավորի համակարգը, որի համաձայն՝ տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ՝ օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։ Քանի՞ միավոր է տրվում վարորդին Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական (այդ թվում՝ թվային) ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 13 միավոր։ Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից)։ Ուշադրություն. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 13 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի։ Ինչպե՞ս են հանվում միավորները Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները։ Տուգանային միավորների չափերը Օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր։ Վարչական տույժերի տեսակները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել տարբեր վարչական տույժեր, որոնցից մեկը տուգանային միավորն է։ Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր Օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ տուգանային միավորը կարող է կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժ։ Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ։ Կարևոր է իմանալ Հիշեք՝ յուրաքանչյուր վարորդ տարեկան ստանում է 13 միավոր, և այդ միավորները չեն փ
ոխանցվում հաջորդ տարի։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս միավորները ինքնաշխատ կերպով հանվում են ձեր հաշվից։ Հարգեք ճանապարհային երթևեկության կանոնները և խնայեք ձեր միավորները՝ ապահովելով ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների անվտանգությունը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։