«Հաջողությունը սկսվում է հենց այստեղից». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ծանրամարտի Հայաստանի առաջնության բացմանը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում այսօր տեղի է ունեցել ծանրամարտի Հայաստանի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ֆեդերացիայի նպատակներից մեկն է եղել ծանրամարտի ներքին առաջնությունները վերածել իրական տոնի. «Մենք ունենք հարուստ ավանդույթներ և մարզասերների բանակ, ուստի ոչ միայն միջազգային, այլև ներքին առաջնությունները պետք է անցկացվեն բարձր մակարդակով։ Այս հարթակում հանդես են գալու ուժեղագույն ծանրորդները, որոնք նախորդ տարիներին արդեն ապացուցել են իրենց բարձր կարգն աշխարհում»։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Երևան են ժամանել Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի մի շարք անդամներ՝ ընդգծելով, որ սա կարևոր քայլ է Հայաստանի առաջնության մակարդակը ևս մեկ աստիճան բարձրացնելու և մրցաշարին ավելի մեծ կշիռ հաղորդելու համար։ Նա անդրադարձել է նաև Կառավարության՝ միջազգային մրցաշարերի կազմակերպման քաղաքականությանը։ «Մեր երկիրն արդեն ունի բարձր մակարդակով մրցումներ կազմակերպելու լավ փորձ։ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության մասին այսօր խոսում են շատերը։ Հենց այդ աշխատանքների շնորհիվ 2027 թվականին առաջին անգամ Երևանում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը»,– ընդգծել է նա։ Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով տարբեր մարզաձևերի ներքին առաջնություններին կշիռ հաղորդելու կարևորությունը։ «Սա կարևոր քայլ է, որը պետք է ուղենշային լինի նաև մյուս ֆեդերացիաների համար։ Ներքին առաջնություններին պետք է հաղորդել ավելի մեծ կշիռ ու լրջություն։ Յուրաքանչյուր մարզիկի համար Հայաստանի առաջնություններում հաջողության արձանագրումը չափազանց կարևոր է, քանի որ միջազգային մեծ հարթակներում հաջողության ճանապարհը սկսվում է այստեղից»,– նշել է նախարարն ու հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է խրախուսել և աջակցել ֆեդերացիաներին՝ ներքին առաջնությունների կազմակերպման մակարդակի և որակի բարձրացման գործում։ Նրա խոսքով՝ Հայաստանի առաջնությունների կազմակերպման նշաձողի բարձրացումից առաջին հերթին շահելու է սպորտը, ինչը կարևոր է նաև սպորտի մասսայականացման առումով. «Այստեղ ներկա են նաև երեխաներ, որոնք եկել են հետևելու իրենց սիրելի մարզիկներին։ Նման հնարավորությունները նրանց ավելի են մոտեցնում սպո

«Հաջողությունը սկսվում է հենց այստեղից». Ժաննա Անդրեասյանը մ...

րտին և ցույց տալիս, որ այս ճանապարհը կարող է դառնալ նաև իրենցը։ Մեր առաջնահերթությունն է՝ ապահովել ավելի մեծ թվով երեխաների սպորտով զբաղվելը, որը կնպաստի առողջ ապրելակերպի տարածմանը, ինչպես նաև ճանապարհ կբացի դեպի բարձր նվաճումներ»։ Անդրադառնալով հայկական ծանրամարտի ավանդույթներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ժառանգության շարունակականության ապահովումը համատեղ պատասխանատվություն է. «Ծանրամարտը մեր ամենասիրված և ամենահաջողակ մարզաձևերից է։ Մարզաձևի պատմությունը վկայում է լուրջ ժառանգության մասին, որի շարունակականությունն ամուր հիմք է նոր հաջողությունների համար»։ Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի առաջնությունում ցուցադրած արդյունքները մարզիկների համար կդառնան հաջող մեկնարկ՝ տարվա ընթացքում բարձր մրցելույթների և միջազգային առաջնություններում հաղթանակների համար։ Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությանն այս տարի, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակցում։ Առաջնությանը մասնակցում են բոլոր առաջատար մարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիրներ։ Մրցումները մեկնարկել են այսօր։ Վերջին մրցումային օրը նախատեսված է փետրվարի 15-ին․ այդ օրը հարթակ դուրս կգան 94 կգ, 110 կգ և գերծանր քաշային կարգերի ներկայացուցիչները։

«Հաջողությունը սկսվում է հենց այստեղից». Ժաննա Անդրեասյանը մ...



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն