🎥 Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի գործընկերների հետ համատեղ: Հունվարի 30-ին, ժամը 22։50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում ձերբակալվեցին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում հաշվառված 40-ամյա մի տղամարդ և երկու երևանցի` 35-ամյա կին ու 42-ամյա տղամարդ: Վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Մալաթիայի բաժին:Հարթավանում հաշվառված 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 16 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված:Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկա
ծվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: