Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ մեր շատ սիրելի զինծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ: Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում: Այսօր, արժեւորելով զինված ուժերի կարեւոր առա
քելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման եւ հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել` կառուցելով անվտանգ, արդար եւ ժողովրդավարական Հայաստան: Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առջեւ եւ մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան: Փա՛ռք Հայոց բանակին, Կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը: