ՖԻՖԱ-ն հաստատել է 2030 և 2034թթ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը .armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեցին 2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը։ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։
Եվս երեք հանդիպում կանցկացվի Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ 2034 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։
Մրցաշարը կանցկացվի ձմռանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունները։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։