Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` ԱԺ կազմը համալրած պատգամավոր Արմինե Խերանյանն Ազգային ժողովի նիստում երդվել է: Պատգամավորները հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք նախագծեր: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Նախաձեռնությամբ նախատեսվում է ներկայում գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սահմանվում են այդ ուժերի ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը: Հիմնական կարգավորումները` այստեղ: Փոխնախարարի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն ու  լրացումները ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցումների համակարգի: Հիմնական կարգավորումները` այստեղ: Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Կարգավորումները` այստեղ: Նախագծով առաջարկվում է խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար վարչական պատասխանատվության միջոցները. առաջին անգամ` 150,000 դրամ գործող 50,000-ի փոխարեն, երկրորդ դեպքում` 1,5 մլն դրամ գործող 500,000-ի փոխարեն, երրորդ դեպքում Կառավար

ությունն առաջարկել էր 3 մլն դրամ, սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով այն փոխարինվել է 4,5 մլն դրամով: Փոխնախարարը տեղեկացրել է, որ շուրջ 550 ընկերության համար աուդիտի պահանջը պարտադիր է: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները բարձրաձայնել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել, այդ ընթացքում տեխնիկական փոփոխություններ են կատարվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ էլ քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» եւ կից օրենքներում նախատեսվող լրացումները: Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ): Սահմանվում է, որ ԿԿՀ-ի համապատասխան եզրակացությունները ներկայացվելու են Կառավարությանը կամ վարչապետին: Երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարության առաջարկով վերոնշյալ ցանկում կավելացվեն նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները: Կսահմանվի, որ քննչական մարմինների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին վերաբերող կարգավորումները չեն կիրառվում, եթե խախտումները կապված են քրեական վարույթի շրջանակում` որպես վարույթի հանրային մասնակից կատարված արարքին, իսկ գլխավոր դատախազի տեղակալների դեպքում: Սահմանադրությամբ դատախազության լիազորությունների շրջանակում կատարված արարքին:



ԼՐԱՀՈՍ