🎥 «Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես են «ԲՄՎ»-ի և «Լեքսուս»-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեևկության կանոնները՝ Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված «դրիֆթ»։Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։Մի վարորդ էլ «Լենդ-Ռովեր»-ով «դրիֆթ» էր անում մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում։Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեակ

ան դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ