Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին:Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավա

ն քաղաքի՝ 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շնակռիվը կազմակերպել են իրենք:Շների վրա արնանման հետքեր կային:Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:



ԼՐԱՀՈՍ