Կհայտարարվի պահեստազորային բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ անցկացնելու անհրաժեշտությամբ։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ), իսկ նոյն հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ։  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի ընդունմամբ դադարեցվեց նախկին «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ուսման կապակցությամբ տարկետում տալու համակարգը, որը նախատեսում էր յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններին տարկետման իրավունքով տեղերի հատկացումը:  Նշված տարկետման համակարգի վերացման արդյունքում սկսած 2018/2019 ուսումնական տարվանից ԵՊԲՀ-ում ուսումնառության համար տարկետում է տրվում միայն «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, որի ավարտից հետո քաղաքացին զորակոչվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, այնուհետև 3 ամիս հետո ներգրավվում պայմանագրային զինվորական ծառայության (ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշում): Նախկին տարկետման համակարգով ԵՊԲՀ ընդունված և ավարտած քաղաքացիներին մինչև 2023 թվականը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելով աստիճանաբար նվազեց նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների քանակը, որի արդյունքում 2023 և 2024 թվականներին զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով պահեստազորի ս

պայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչեր չեն հայտարարվել: Ներկայումս առկա է նման կարգավիճակ ունեցող մեկ քաղաքացի (մինչև 35 տարեկան), որը նախկինում  խուսափել է զորակոչից և դիմել է զորակոչվելու համար: Կարգավորմաննպատակը և բնույթը Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները: Որոշմամբ սահմանվում է՝  Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 1.2-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րությունը որոշում է.



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն

Ավտոաշխարհ