Ամանորյա տոնական միջոցառում Կիրանցում
Ամեն տարի Ազգային ժողովի այգում կազմակերպվում է ամանորյա տոնական միջոցառում: Այս տարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ եւ հովանավորու
թյամբ միջոցառումը տեղափոխվել է Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոց: Ազգային տիկնիկային թատրոնի ամանորյա ուրախ ներկայացումը դիտեցին սահմանամերձ գյուղերի՝ Կիրանցի, Սեւքարի, Ներքին Ծաղկավանի, Աճարկուտի եւ Սարիգյուղի 200-ից ավելի երեխա: Մանրամասները՝ տե
սանյութում: