Զախարյանի ներկայացուցիչը հնարավոր է համարել՝ Արսենն այս տարի այլևս չի խաղա .armsport.am

Գենադի Գոլուբինը, որը հանդիսանում է «Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչը, խոստովանել է, որ ֆուտբոլիստը կարող է մինչև տարեվերջ չխաղալ թիմում։ «Ոչ մի բեկում մի սպասեք: Ամեն ինչ կլինի, երբ ժամանակը գա:
Թիմին մնացել է մի քանի խաղ։ Նույնիսկ եթե նա շուտով սկսի մարզվել բոլորի հետ, Արսենի համար դժվար կլինի նախապատրաստվել և մարզավիճակ ձեռք բերել, որպեսզի խաղա: Ամենայն հավանականությամբ, նա չի խաղա մինչև տարեվերջ»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում Match TV-ն։ Այս ամառ հայտնի դարձավ, որ Զախարյանը մարզման ժամանակ աջ կոճի պերոնեալ ջիլերի վնասվածք է ստացել։
Դրանից հետո նա բարեհաջող վիրահատության է ենթարկվել։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։