Վահան Բիչախչյանը և մի շարք այլ ֆուտբոլիստներ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Կրթության, գ
իտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլիստներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին։ Ի՞նչ արդյունք է ակնկալվում Խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու ֆուտբոլ մարզաձևով Հայաստանի ազգային հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար: Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Մարզիկներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հիմք են ընդունել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը: Ո՞ր ազգային հավաքականներում են հանդես գալիս ֆուտբոլիստները Հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Հայաստանի Հանրապետության մինչև 21 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հանդես են գալիս՝ Նշված ֆուտբոլիստները կմասնակցեն հավաքականների ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին։ Բյուջետային ազդեցություն ՀՀ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ