🎥 Ամերիաբանկը եւ Մատենադարանը հուշագիր են ստորագրել «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում .banks.am

Ամերիաբանկն ու Մատենադարանը համագործակցության հուշագիր են ստորագրել «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում: Հուշագրի կնքմամբ Ամերիաբանկը դարձավ մասնավոր հատվածի առաջին կազմակերպությունը Հայաստանում, որը միացավ հայկական ձեռագրերի հավաքագրման առաքելությանը:«Այս համագործակցությունն Ամերիաբանկի` 2024 թվականի վերջին մեկնարկած «Իմ Ամերիա, իմ Հայաստան» մեծ նախագծի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից` նոր սկիզբ, որով Բանկը վերահաստատում է իր պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը Հայաստանի եւ հայկական ժառանգության հանդեպ», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:Բանկի կողմից ֆոնդի ստեղծումը Մատենադարանին հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխարհի տարբեր աճուրդներում հայտնվող կամ անհատների կողմից վաճառվող արժեքավոր հայկական ձեռագրեր` դրանց հասանելիությունն ապահովելու, Հայաստանում պահպանելու, հանրայնացնելու ու գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով: Ամերիաբանկի ֆինանսավորմամբ Մատենադարանին արդեն ընծայաբերվել է պատմամշակութային եւ գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր եւ 10 մանրանկար:«Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում Մատենադարանն ու Ամերիա

🎥 Ամերիաբանկը եւ Մատենադարանը հուշագիր են ստորագրել «Մատյան...

բանկը կշարունակեն այս կարեւոր համագործակցությունը` լիահույս լինելով, որ այն կոգեւորի եւ կհամախմբի շատերին հայ ժողովրդի ինքնությունը, ժառանգությունն ու արժեքները պահպանելու շուրջ: Այս նախաձեռնության ներքո Ամերիաբանկը ս.թ. փետրվարի 20-ից սկսած` անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, ով Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն դրամ, եւ «Փարթներ» կարգավիճակ նրանց, ովքեր կնվիրաբերեն առնվազն 20 մլն ՀՀ դրամի չափով պատմամշակութային արժեք ներկայացնող ձեռագիր կամ այլ իր: Մատենադարանը եւս նվիրաբերողներին կտրամադրի մի շարք առավելություններ:

🎥 Ամերիաբանկը եւ Մատենադարանը հուշագիր են ստորագրել «Մատյան...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն