ԶՊՄԿ-ն աշխատանքից հեռացրել է սաբոտաժը հրահրող 8 աշխատակցի .banks.am

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) սկսել է անօրինական գործողությունների եւ արտադրության սաբոտաժը հրահրող եւ կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց:Ընկերությունից հայտնում են, որ խստորեն պահպանվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել ութ աշխատակցի վերաբերյալ՝Մարգարյան Շավարշ ՀովհաննեսիԱրշակյան Կարեն ՄարութիՄխիթարյան Վահե ՍամվելիԲաբաջանյան Գոռ ՎրեժիԲաբաջանյան Վահե ՎրեժիԲաբաջանյան Արթուր ՎրեժիԱնդրեասյան Կարեն ԱրկադիիԱթայան Տիգրան Արշամի«Վերոնշյա
լ անձինք այլեւս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ եւ այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որեւէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր եւ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ եւ նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում: